Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ծվատվող փառքն ու պատիվը

Ծվատվող փառքն ու պատիվը
20.03.2025 | 16:36

12-րդ դարի վերջին Իվանե և Զաքարե Զաքարյանների քույր Վանենի թագուհին կառուցեց կամուրջն այն ի հիշատակ իր վաղամեռիկ` Աբաս Բագրատունի թագավորի, ով 20 տարին չբոլորած «կիսավրե խավարեալ» մեծ սգի ու ողբի մեջ թողնելով Կյուրիկյան իշխանուհուն։

Իր վիշտը մասամբ փարատելու համար Վանենի թագուհին ձեռնամուխ եղավ աշխարհաշեն մի ձեռնարկի` Սանահինի հոյակերտ քարե կամրջի շինարարությանը, որ երկու կողմերից կառչած լինելով ժայռեղեն հիմքին իր միաթռիչք կեցվածքով ասես վիթխարի մի բազե լիներ Դեբեդի վրա թևածող։ Կամուրջն այդ սիրո պտուղ էր։

Վանենին այդպես էլ երեխա չունեցավ, սակայն ամուսնու և փափագած զավակի նկատմամբ տածած սիրուն նա հագուրդ տվեց այդ հոյակապ կամարի շինարարությամբ։

Երկու կողմերից սիրո կամար կապվեց` քար առ քար, ջրով, կրով, ձվով, սիրով և պտղաբերության շաղախով, հանդարտ, տևական գուրգուրանքով, տքնաջան քրտինքով, մանրամասն հոգատարությամբ, անբավ կրքով և ստեղծագործական բերկրանքով։ Պատահական չէ, որ Վանենի թագուհին կամրջի ծննդյան պատվին կառուցած պահապան խաչքարին գրել էր տվել «ծիծս կոկոմ սկսեցի, ծամս ճերմակ ավարտեցի»։

Դարեր են անցել, կամուրջը կանգնել է անխաթար։ Մանկությունից հիշում եմ, քանի ու քանի անգամ վարարեց Դեբեդը, ինչ ուժգնությամբ սելավներ եկան ու անցան այդ հոյակերտ շինության տակով: Կատաղած Դեբեդը քշել տարել է Մանես քաղաքի բոլոր կամուրջները, բայց կամուրջն այդ միշտ էլ անհաղթ ու անխաթար էր մնացել` քամահրանքով նայելով փրփրաբաշ Դեբեդի հորձանքին։

Անցած տարի նորից աղետ եղավ, նորից վարարեց Դեբեդը, թերևս այս անգամ էլ մեր ձորի անհաղթ բազեն էլի թևերը տարածած կդիմագրավեր բնության այդ արհավիրքին, եթե մարդը, այդ անգութ կենդանին, ծռած չլիներ գետի նախնական հունը` հարվածի տակ դնելով հիմքին կից աջակողմյան պատերը։

Կամուրջը խոցվեց։

Իշխանությունները իբր միջոցառումներ ձեռնարկեցին` վերացնելու սելավի հետևանքները, սակայն ոչ մի ջանք, ոչ մի խնամք վնասված կամուրջը նորոգելու համար։

Հորեղբորս տղան` Ալբերտ Ջավախյանը, մեջից ճղվում է, սիրտը պատռվում է` ճիք, ճիք է լինում, մեռավ այս ու այն կողմ գրել, բզելով, բայց ոչ մի արձագանք, սոսկ լռություն և անտարբերություն` ձայն ի բարբառո անապատի։

Հիմա բարկանալու հերթն իմն է, կատաղել եմ հանց փրփրաբաշ Դեբեդը, փրփուր, թուք ու մուր է, որ նետելու եմ պատկան մարմինների երեսին:

Մի՞թե դարերի պարգևին նման տմարդի վերաբերմունքով պիտի պատասխանել, որտե՞ղ են հանրապետական իշխանությունները, որտե՞ղ են քաղաքային իշխանությունները, ինչո՞վ է զբաղված հուշարձանների պահպանության, ես կասեի, ավերման վարչությունը: Ինչի՞ համար են աշխատավարձ ստանում, ի վերջո, ինչի՞ համար են ապրում:

Էս վերջերս կինս ծանր հիվանդ էր, ամեն ինչի դիմում էինք, որ կյանքը փրկենք, նույնիսկ մարդ մեջ գցեցինք, որ Առողջապահության նախարարը միջամտի:

Միջամտել էր, ասել էր` էդ հիվանդին լավ կնայեք... Բուժող բժիշկները, վարչակազմի հետ խմբված եկել էին, հիվանդի գլխավերևը կանգնել ու մի լավ նայել... Էդքան մի բան։

Հիմա հանրապետական պատկան մարմիններն են` վերից լավ նայում են...

Մինչդեռ նրանց ոտքերի տակ ծվատվում, փլվում է մեր անցյալի փառքն ու պատիվը, երբեմնի անհաղթ բազեն, որը գոնե իմ համար` պատմական Հայաստանի յոթերրորդ հրաշքն է:

20.03.2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 8847

Մեկնաբանություններ

ը»" title="Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»" />
Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»